«Սասնա ծռեր»-ի նկատմամբ դատավճիռը մտել է ուժի մեջ, նրանց վերադարձնում են բանտ

Փաստաբան Մուշեղ Շուշանյանն անդրադարձել է 2016-ին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա Ծռեր» խմբավորման անդամների՝ այսօր առավոտյան ձերբակալություններին:

Նրա խոսքով. ««Սասնա ծռեր»-ի նկատմամբ դատավճիռը մտել է ուժի մեջ և տղաներին վերադարձնում են բանտ»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել այդ խմբավորման անդամների՝ ԱԺԲ ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանի, Պավլիկ Մանուկյանի ձերբակալության մասին: