«Կարմիրբերետավորները 10 հոգով թափվել էին ինձ վրա, գցել էին գետնին ու խփում էին»․ պահեստազորի սպաների ակցիան՝ ԱԱԾ-ի դիմաց (տեսանյութ)

ԱԱԾ պահեստազորի բարձրաստիճան սպաներն ԱԱԾ-ի դիմաց են բողոքի ակցիա են իրականացնում. նրանք իրենց բողոքն են հայտնում մայիսի 8-ին Պուշկինի փողոցում կարմիրբերետավորների կողմից պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեմ:

Արայիկ Մուրադյանը ներկայացրեց, թե ինչպես է եղել դեպքը. «Մայիսի 17-ին Պուշկինի փողոցով երկու տղաներիս հետ քայլում էի, տեսա, որ ոստիկանության մեքենայի մեջ իմ զինակից ընկեր փոխգնդապետ Առաքելյանն է, որը զոհվածի ծնող է: Նրան բերման էին ենթարկում: Խնդրեցի իջեցնել նրան մեքենայից՝ ասելով, որ զոհվածի ծնող է և գնդապետ: Ինձ ասացին՝ «գնա՛ ստեղից, արա՛»: Ես էլ պատասխանեցի, որ «արա» չի, դիմացդ գնդապետ է կանգնած: Հետո ասացին՝ սրան տարեք: Ես ասացի՝ նորմալ խոսեք, սկսեցին խփել, մեշոկի պես շպրտեցին մեքենայի մեջ: Մոտ 5 րոպե գետնի վրա խփում էին, մարմնական վնասվածքներ ստացա: 10 հոգով թափվել էին ինձ վրա: Զինակից ընկերս այդ պահին ասում էր, որ գնդապետ է, վիրավորված մարդ է, մի խփեք, իրենք կարծես ավելի էին ոգևորվում ու խփում էին:

Էդպես տարան բաժին, մի քանի ժամից բաց թողեցին»:

Ավելի վաղ այս միջադեպի առնչությամբ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն  էր տարածել:

Մանրամասները՝ տեսանյութում