ՌԴ ԱԴԾ-ում խոսել են ուկրաինացի զինյալների՝ Ռուսաստան թափանցելու փորձերի մասին

Ազգայնականները, այդ թվում՝ Ուկրաինայի հարավ-արևելքում ռազմական գործողություններին մասնակցածները, փախստականների քողի տակ փորձում են մուտք գործել Ռուսաստան, Росийская Газета-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԴԾ տնօրենի առաջին տեղակալ, սահմանապահ ծառայության ղեկավար, բանակի գեներալ Վլադիմիր Կուլիշովը։

«Փախստականների քողի տակ մեր երկիր փորձում են ներթափանցել աջ արմատական ​​և ազգայնական տարրեր, այդ թվում՝ նրանք, ովքեր մասնակցել են Ուկրաինայի հարավ-արևելքում ռազմական գործողություններին»,- ասել է Կուլիշովը։

Նա հավելել է, որ երկիրը լքող մարդկանց հոսքի մեջ սահմանապահները տարածքային անվտանգության գործակալությունների և Ազգային գվարդիայի ստորաբաժանումների աշխատակիցների հետ արդեն հայտնաբերել են մոտ 250 գրոհայինի։