Ընդդիմության առաջիկա ծրագիրը

«Դիմադրություն» շարժումը վաղը նույնպես շարունակելու է անհնազանդության ակցիաները, ակցիաներ կլինեն նաև մարզերում: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Վաղը հանրահավաք չենք ունենալու, մեզ համար լինելու է աշխատանքային օր, իսկ մայիսի 28-ին՝ 18.00 հրավիրում ենք համապետական հանրահավաք։ Մինչև հանրահավաքը՝ 16.00, Սարդարապատից տեղի կունենա մեծ ավտոերթ դեպի այս հրապարակ։ Հրապարակում 18.00 տեղի կունենա հանրահավաք, որից հետո՝ երթ»,– ասաց նա։