«Դիմադրություն» շարժման երթը վերադառնում է Ֆրանսիայի հրապարակ

«Դիմադրություն» շարժումը Երևանի Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքից հետո երթով շարժվեց դեպի Ֆրանսիայի հրապարակ` հանրահավաքը շարունակելու։

ՀՀ կառավարության շենքի դիմաց անցկացրած բողոքի ակցիայից հետո շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Մենք մեր առաքելությունը իրականացրեցինք»։

Չեռնոգորաիայի նախագահի պաշտոնական պատվիրակությունը ստիպված հետամուտքով էր մտել կառավարություն` ՀՀ վարչապետի հետ հանդիպման։