ԱՄՆ-ը ողջունում է սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին համատեղ նիստի անցկացումը․ Բլինքեն

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին համատեղ նիստի անցկացումը։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԵՄ միջնորդությամբ ընթացող բանակցությունները և խրախուսում է շարունակական դրական թափը», – գրել է Բլինքենը։

ԱՄՆ պետքարտուղարը նաև կոչ է արել շարունակել հայ-ադրբեջանական երկխոսությունը՝ հանուն տարածաշրջանային խաղաղության։