Քուրդ լրագրողները հայտարարություն են տարածել Իրաքում Թուրքիայի սկսած ռազմագործողության դեմ

Մի խումբ քուրդ լրագրողներ համատեղ հայտարարություն են տարածել Իրաքյան Քուրդստանում Թուրքիայի սկսած ռազմագործողության դեմ։ Նրանք զգայունության կոչ են արել Անկարային։ Այս մասին գրում է «Էրմենիահաբերը»:

Հայտարարությունը ստորագրել են տարբեր շրջաններից շուրջ 400 լրագրողներ։ Այն ընթերցվել է Բրյուսելում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ՝ լրագրողներ Դիլար Աքրավի, Հիվա Արյենի, Հեվալ Արսլանի, Այսել Ավեստայի և Սելահեթթին Ըշըլդաքի կողմից։

Հայտարարությունը հրապարակվել է քրդերեն (քուրմանջի և սորանի), անգլերեն, ֆրանսերեն և արաբերեն։

Նշենք, որ քրդերենը բաժանված է 4 բարբառի՝ սորանի, քուրմանջի, զազայի (դումիլի) և գուրանի։