ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ

Խորհրդարանական երկու ընդդիմադիր՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ՝ հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու համար։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ կոչ անելով խորհրդարանական մեծամասնությանը մասնակցել նիստին ու ստորագրել այն։

«Ալիևից չե՞ք վախենում, ուրեմն եկեք արտահերթ նիստին ու ստորագրեք հայտարարությունը»,- ընդգծեց Սաղաթելյանը։