ԱՄՆ-ում զայրացած են Զելենսկու և Բայդենի վրա՝ Ազովի նացիստներին աջակցելու համար

Վլադիմիր Զելենսկին գովասանքի է արժանանում արևմտյան վերնախավի կողմից, այն ժամանակ երբ ուկրաինացի նեոնացիստները, այդ թվում ԱՄՆ-ի կողմից աջակցվողները, խոշտանգում են խաղաղ բնակիչներին, գրում է American Thinker-ի սյունակագիր Թերի Թիթքոմը:

Ինչպես հիշեցնում է հեղինակը, Զելենսկին անցած շաբաթ Կաննի կինոփառատոնի ժամանակ բուռն ծափահարությունների արժանացավ, նրան հոտնկայս ծափահարեցին՝ հիացմունք հայտնելով «Կիևի հերոսի» դերի հիանալի կատարման համար։

«Երկրորդ պլանի դերասանները՝ ուկրաինացի օլիգարխները և նեոնացիստները չէին կարող ներկա գտնվել այս վիրտուալ միջոցառմանը, քանի որ այդ պահին առաջինները զբաղվում էին մասնավոր օֆշորային հաշիվներին փող փոխանցելով, իսկ երկրորդները խոշտանգում էին խաղաղ բնակիչներին», – նշում է Թիթքոմը։

Նրա խոսքով՝ Զելենսկին խանդավառ գովեստի է արժանացել, մինչդեռ հազարավոր ուկրաինացի զինվորների մարմինները փտում են Դոնբասի դաշտերում, ինչպես նաև հազարավոր տղամարդկանց, կանանց և երեխաների մնացորդները, որոնց տները Ազովի զինյալները և Ուկրաինայի նախագահի հրամանատարությամբ գործող այլ ծայրահեղ ազգայնական կազմավորումներ ռմբակոծել են վերջին ութ տարիների ընթացքում։

Միևնույն ժամանակ, Զելենսկուց «հինգ հազար մղոն» հեռու՝ «ճանաչողական խանգարումով տառապող և անտանելի բնավորությամբ ծերուկին» թևանցուկ ուղեկցեցին դեպի ամբիոն, որտեղ նա պետք է կատարեր ԱՄՆ-ի նախագահի դերը, նշել է Թիթքոմը։