Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով

Հյուսիսային Կորեան (ԿԺԴՀ) բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով, մայիսի 25-ին հայտնել է Yonhap News-ը՝ հղում անելով շտաբների պետերի միացյալ կոմիտեին։

Հրատարակչության տվյալներով՝ ներկայումս իրականացվում է հրթիռի այնպիսի բնութագրերի վերլուծություն, ինչպիսիք են հեռահարությունը և թռիչքի բարձրությունը։

Նշվում է, որ բալիստիկ հրթիռի արձակումը տեղի է ունեցել Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի գագաթնաժողովի ավարտից մեկ օր անց։