Մեծ Բրիտանիան կարող է ռազմանավեր ուղարկել Օդեսայի նավահանգիստ

Մեծ Բրիտանիան իր դաշնակիցների հետ բանակցում է Սև ծովի Օդեսա նավահանգիստ ռազմանավեր ուղարկելու հնարավոր ծրագրի շուրջ՝ ուկրաինական հացահատիկ արտահանող նավերին պաշտպանական ուղեկցություն ապահովելու համար: Այս մասին մայիսի 24-ին հայտնել է Daily Mail-ը։

Հրատարակության համաձայն՝ Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը Օդեսայից նման «պաշտպանիչ միջանցքի» ստեղծման հարցը քննարկել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրուսի հետ։

Զրույցի ընթացքում Լանդսբերգիսն ասել է, որ ռազմական նավերը կարող են նավահանգիստ ուղարկել «կամավորների կոալիցիան», որը բաղկացած է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամներից և հացահատիկից կախված այլ երկրներից, ինչպիսին Եգիպտոսն է։