Իրաքի հյուսիսում թուրքական բանակը կենդանի ուժի կորուստներ ունի

Թուրքիայի զինուժի կողմից Իրաքի հյուսիսում իրականացվող «Pençe Kilit» (Մագիլ-Կողպեք) ռազմագործողության ընթացքում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների հետ բախման հետևանքով 3 զինվոր է սպանվել և ևս 4-ը վիավորվել։ Այս մասին Twitter-ում հաղորդագրություն է հրապարակել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Այս մասին գրում է «Էրմենիհաբերը»:

Հայտարարությունում նշվում է, որ վիրավորված թուրք զինվորները հոսպիտալացվել են։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ  թուրքական կողմից 10 զինվոր է սպանվել։

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերն ապրիլի 17-ին նոր ներխուժում են իրականացրել Իրաքի հյուսիսային շրջաններ, որտեղ գտնվում են «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության ճամբարները, զինապահեստներն ու թաքստոցները:

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության՝ «Մագիլկողպեք» անվանումով ռազմական օպերացիան ընդգրկում է Իրաքի Մեթինա, Զափ և ԱվաշինԲասյան շրջանները