Քարաթափման աշխատանքներ Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհին

Մայիսի 26-ին` ժամը 11:00-14։00-ն ընկած ժամանակահատվածում, Վանաձոր-Բագրատաշեն Մ6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ում՝ Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում, Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։

Նշված ժամանակահատվածում ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: