Վաշինգտոնում գտնվող Արարատ Միրզոյանը շուրջ 30 րոպե ուշացել է ԱՄՆ սենատոր Մենենդեսի հետ հանդիպումից

Մեկ այլ սենատոր՝ հանրապետական Ռիչը, ով նույնպես պետք է մասնակցեր հանդիպմանը, 20 րոպե սպասելուց հետո վրդովվել է և ցանկացել է հեռանալ, սակայն նրան շատ են խնդրել մի փոքր էլ սպասել:

Սենատորներին նյարդայնացրել է ոչ միայն ուշանալու փաստը, այլ նաև այն հանգամանքը, որ որևէ հոդաբաշխ բացատրություն չի տրվել ուշանալու համար:

Մենենդեսի կալիբրի գործչին, ինչպես նաև հայերի մեծ բարեկամին նույնիսկ Բայդենը չի սպասեցնում: Չեմ զարմանա, եթե արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարը հետայսու չցանկանա շփվել հայկական պատվիրակությունների հետ:

Ի դեպ սա առաջին սկանդալը չէ կապված Մենենդեսի հետ: 2020թ. պատգամավոր Մակունցը հրատապ հանդիպում էր խնդրել Մենենդեսից, բայց ինչպես հետագայում գրեց համայնքային մամուլը, հանդիպման միակ նպատակը համատեղ ֆոտո ունենալն էր:

Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից