Ընդդիմության վաղվա օրակարգը

Առավոտյան ժամը 8-ին կրկին հանդիպում ենք Ֆրանսիայի հրապարակում։ Հետքայլ չկա, նահանջ չկա։ Այն ինչ այսօր արել ենք՝ ֆանտաստիկ է․ մենք ժողովրդին ոտքի ենք հանել։ Ճնշումն այսպես պահելու դեպքում՝ կհասնենք արդյունքի։ Այսօրվա հանրահավաքի ավարտին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

«Շարունակում ենք ճնշումը, անհնազանդության ակցիաները, շենքերի շրջափակումը»,- ասաց Սաղաթելյանը՝ ևս մեկ անգամ կոչ անելով քաղաքացիներին յուրաքանչյուրն իրենց հետ նոր մարդկանց բերելու և առավոտյան 8։00-ից անհանզանդության ակցիաները վերսկսելու։