Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության քննությունն ավարտվեց․ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտել է Հայկ Ալումյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության քննությունը։ Նշենք, որ քննությունը հիմնականում անցել է դռնփակ ռեժիմով։

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու, որը կհրապարակվի այսօր՝ ժամը 17։30-ին։