Իրավապահները գործողություններ են իրականացրել Երևանում էշով ակցիա իրականացրած դաշնակցականի տանը

Հ.Յ.Դ. Իջևան Ավետիս Ահարոնյան կոմիտեն գրել է.  «Դաշնակցության դեմ հարձակումները շարունակվում են և այսօր առավոտյան ժամը 06։0-ին հերթական շոուն տեղի ունեցավ մեր ընկեր Sevada Ghukasyan-ի Աչաջրի տանը:

Տանը Սևադայի կինն էր, հայրը,մայրը և անչափահաս որդին։

Սևադան պայքարին մասնակցում է ընտանիքի հետ պայքարի առաջին օրվանից, ընկերներ վարձքներդ կատար»:

ԱՎելի ուշ Սևադա Ղուկասյանը գրել է․

« Չե՛ք մարսելու։

Ձեր կողմից իրականացված յուրաքանչյուր ապօրինի և անմարդկային գործողությունների համար հատ պատասխան եք տալու…

Հ.Գ.

Ձեզ խաբել են, որ ասել են էդ պաշտոններին հավերժ եք լինելու: Վաղ թե ուշ՝ հատուցման պահը գալու է»: