Աշխարհը կանգնած է նոր վտանգի, նոր աղետի, հնարավոր է նույնիսկ նոր համավարակի առջև

Կասկած չունենք, որ վարակն արհեստական ծագում ունի, ինչպես նոր կորոնավիրուսը

 

Ըստ էության, մենք գործ ունենք մարդկության դեմ կենսաբանական պատերազմի նոր փուլի հետ, որի սուր սլաքն, նշվածով ուհանդերձ, կարող է ուղղված լինել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության և իր դեմ տարաբնույթ պատժամիջոցների հետևանքով, ըստ էության, արտակարգ իրավիճակում գտնվող Ռուսաստանի դեմ: Ինչո՞ւ ոչ, նաև` տնտեսական և ռազմական ոլորտներում ԱՄՆ-ի մյուս խոշոր մրցակցի` Թայվանի, հակառուսական պատժամիջոցներին չմիանալու, հակառակը` ՌԴ-ին որոշ հարցերում օգնելու պատճառով Միացյալ Նահանգների հետ լարված հարաբերությունների մեջ գտնվող Չինաստանի դեմ:

Վերոնշյալի առումով թող որևէ մեկին շփոթության մեջ չգցի այն հանգամանքը, որ Եվրոպայում կապիկների ծաղկով կամ կապկի ծաղկով հիվանդության առաջին դեպքի մասին հաղորդվեց Մեծ Բրիտանիայից, իսկ հետագայում ԱՄՆ-ը նույնպես հայտարարեց կապկի ծաղկով վարակման հաստատված դեպքի մասին: Թող որևէ մեկին շփոթության մեջ չգցեն նաև կապկի ծաղկի բռնկման առնչությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը կամ գործողությունները: Եթե բուն թիրախն իսկապես հենց Ռուսաստանն ու Չինաստանն են, հենց այդպես էլ պետք է վարվեին` նոր կորոնավիրուսի հետ կապված Ուհանի կամ Չինաստանի փորձից դասեր քաղելով:

Ինչ վերաբերվում է նրան, որ այդ դեպքում տուժողներ կլինեն նաև ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բնակչության շրջանում, ապա տվյալ դեպքում էականը ոչ թե դա է, այլ այն, թե վարակի տարածումը հիշյալ երկրներում ինչ հետևանքներ կարող է ունենալ: ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համար այդ հետևանքները կարող են աղետալի չլինել, մինչդեռ Չինաստանի ու, հատկապես, Ռուսաստանի համար լինել շատ ծանր…

Ընդհանրապես պատերազմում ցանկացած հարձակվող կողմ իրեն նախապես հաշիվ է տալիս, որ ինքը նույնպես կորուստներ է ունենալու, թույլատրելի կորուստներ… Հարկ է նաև նկատի ունենալ, որ ջհուդամասոնական կամ գլոբալիստական ուժերի համար, որոնց ներկայացուցիչներից մեկը հենց Բայդենն է` ԱՄՆ ռազմակենսաբանական ծրագրերի, Ուկրաինայում և աշխարհի այլ երկրներում սփռված կենսալաբորատորիաներում կենսաբանական զենքի նորագույն բաղադրիչների ստեղծման տանիքը, նույնիսկ Միացյալ Նահանգների բնակչությունն ընդամենը կենսազանգված է, որի մի մասին կարելի է զոհաբերել սեփական ռազմավարական նպատակների իրագործման համար:

Անցյալ շաբաթավերջին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) արտակարգ խորհրդակցություն է հրավիրել աշխարհի բազմաթիվ երկրներում կապկի ծաղկի բռնկման պատճառով: ԱՀԿ-ն հրավիրում է փորձագետների արտակարգ խորհրդակցություն՝ քննարկելու կապկի ծաղկի բռնկումը:

Ինչպես գրել է «Telegraph» թերթը` հղում կատարելով սեփական տեղեկատվության վրա, հանդիպման հիմնական թեմաները լինելու են հիվանդության փոխանցման ուղիները, դրա տարածվածությունը գեյերի և բիսեքսուալների շրջանում, ինչպես նաև պատվաստումների հետ կապված իրավիճակը։ Պահո՜… Հիմա էլ սրա պատվաստո՞ւմն են մարդկությանը դեմ տալու, պարտադրելու…

Ահա թե նոր վտանգի առնչությամբ Ֆեյսբուք-ի իր էջում մայիսի 21-ին ինչ է գրել բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը.

«Շատերը կասեն, որ «դրա ժամանակը չի», բայց…

Հայաստանի առօրյան հագեցած է փողոցային ակցիաներով, ոստիկանների «հերոսություններով» և իշխանափոխության համար պայքարով, սակայն այս ամենի մեջ մենք կրկին բաց ենք թողնում առողջապահական նոր վտանգը՝ աշխարհում «կապիկի ծաղիկ» կոչվող հիվանդության բռնկումը, որը կարող է կորոնավիրուսի հետևանքներից անհամեմատ ավելի տխուր հետևանքների հանգեցնել… »:

Իհարկե, պայքարն իշխանափոխության համար չէ, կամ միայն իշխանափոխության համար չէ, այլ, առաջին հերթին, Արցախի մնացած մասի կորստի դեմն առնելու, ինչպես նաև Հայաստանը թրքացումից ու միանգամայն իրական կործանումից փրկելու, սակայն պարոն Գրիգորյանի գրառման մեջբերված հատվածի մնացյալ մասին լիովին կարելի է համաձայնել:

Թեև մասնագետներն ընդգծում են, որ կապկի ծաղիկը չի համարվում սեռական ճանապարհով փոխանցվող վարակ, այն կարող է փոխանցվել վարակված մարդու հետ սերտ շփման միջոցով, ուշագրավ է, որ ԱՀԿ-ին հետաքրքրում է դրա տարածվածությունը գեյերի և բիսեքսուալների շրջանում, ինչից կարելի է ենթադրել, որ այն նաև սեռական ճանապարհով փոխանցվող վարակ է: Այս մասին հուշում է նաև այն փաստը, որ, ըստ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի հայտարարության, բազմաթիվ դեպքեր են հայտնաբերվել կլինիկաներում, որոնք մասնագիտացած են սեռական ճանապարհով փոխանցվող վարակների ոլորտում:

Վերոնշյալի առումով հարկ է նկատի ունենալ նաև, որ հայտնվելով լորձաթաղանթի վրա, վիրուսը ներթափանցում է ավշային հանգույցներ, այնուհետև արյան մեջ։ Նոր կորոնավիրուսն ևս հայտնաբերվել է  դրանով վարակված անձանց մի մասի սերմնահեղուկում: Նույնը կարելի է ասել նաև, օրինակ, հեպատիտ B վիրուսի առնչությամբ:

Կապկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը փոխանցվում է նաև մարդկանց միջև: Հիվանդությունն արդեն հայտնաբերվել է բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Բրիտանիայում, Իսպանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Պորտուգալիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Ավստրալիայում, Կանադայում, Գերմանիայում…

Նշվում է, որ հիվանդացած մարդկանց մեծամասնության առողջությունը վերականգնվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն ոմանց մոտ կարող են բարդություններ առաջանալ, լինել նաև մահվան դեպքեր: Հիվանդության սկզբնական ախտանշաններից են ջերմությունը, տենդը, գլխացավը, մկանային ցավը, մեջքի ցավը, այտուցված ավշային հանգույցները, դողը և հյուծվածությունը: Կարող է զարգանալ ցան, որը հաճախ սկսվում է դեմքի վրա, այնուհետև տարածվում մարմնի այլ մասերում։ Այն փոխվում է և անցնում տարբեր փուլերով մինչև կեղանքի, կաշվե թեփի վերջնական ձևավորումը, որը հետագայում թափվում է։

Մինչ, ինչպես «Коммерсантъ»-ն է գրել, COVID-19 համաճարակը նախկինի համեմատ թուլացել է, և ավելի շատ երկրներ են վերացնում դրա հետ կապված սահմանափակումները, համաշխարհային հանրությունն իր ուշադրությունը բևեռել է մեկ այլ հիվանդության՝ կապկի ծաղկի անսպասելի բռնկման վրա։ Հիվանդությունը, որը հիմնականում բնորոշ է Աֆրիկային, սկսել է տարածվել այլ մայրցամաքներում։ Իրավիճակն, ի թիվս այլոց, արդեն գրավել է ԱՀԿ-ի, G7-ի և ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի ուշադրությունը։ Ըստ ռուսաստանյան փորձագետների, վարակը կարող է թափանցել նաև Ռուսաստանի Դաշնություն, քանի որ այժմ բավականին տարածված են զբոսաշրջային ճանապարհորդությունները դեպի Աֆրիկա և Ասիա։

Կապկի ծաղկի տարածման մասին մայիսի 7-ին հրապարակված համառոտ լրատվությունից հետո այժմ այդ թեմայով հրապարակումների հեղեղ է համաշխարհային մամուլում: Դեռ մայիսի 21-ի դրությամբ մարդկանց շրջանում հիշյալ հիվանդությամբ վարակման դեպքերի թիվը, ըստ ԱՀԿ-ի, ոչ էնդեմիկ երկրներում (աֆրիկյան և մի քանի այլ պետություններից բացի) հասել էր 92-ի։

Մի շարք երկրների իշխանություններ հայտնել են իրենց պետությունների տարածքներ հիվանդության ներթափանցման կամ ձեռնարկված անհետաձգելի կանխարգելիչ միջոցառումների մասին։ Օրինակ, Դուբայի ղեկավարությունը գործի է դրել «սանիտարական տագնապի ռեժիմ»։ Բելգիան 21-օրյա պատադիր կարանտին է կիրառել: Շվեդիան որոշել է կապկի ծաղիկը դասել «սոցիալական հիվանդությունների» շարքին։ Գերմանիայի առողջապահության նախարար Կառլ Լաուտերբախը խոսել է Եվրոպա ներթափանցած վիրուսի վարակելիության աստիճանի վերաբերյալ շարունակական հետազոտությունների մասին։

ԱՀԿ-ից բացի, իրավիճակը քննարկվել է G7 երկրների առողջապահության նախարարությունների ղեկավարների հանդիպմանը։ Ավելին. ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ևս, ի թիվս այլոց, ուրբաթ օրը նշել է կապկի ծաղկի մասին։ Մեդվեդևի խոսքով` նույնիսկ առանձին դեպքերը, որոնք գրանցվել են մինչ օրս, «նույնպես լուրջ անհանգստություն են ներշնչում»։

 

Արթուր Հովհաննիսյան