ԵԱՀԿ-ն ողջունել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

ԵԱՀԿ-ն ողջունում է ԵՄ միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Բրյուսելում, ինչի մասին ասվում է ԵԱՀԿ թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրությունում։

«Ուղիղ երկխոսությունն անհրաժեշտ նախադրյալ է հարաբերությունների կարգավորման և համապարփակ խաղաղության համաձայնագրի պատրաստման համար։ Մենք պատրաստ ենք աջակցել Հարավային Կովկասի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագան ապահովելու ջանքերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։