Ամերիկացի հայտնի նացիստը հայտնել է, որ ստացել է Ուկրաինայի քաղաքացիություն

Ամերիկացի հայտնի նացիստ Քենթ Մաքլելանը, որը կարող էր մասնակցել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի մարտերին, հայտարարել է, որ ստացել է Ուկրաինայի քաղաքացիություն։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ես Ուկրաինայում եմ: Հենց նոր քաղաքացիություն ստացա», – գրել է Մաքլելանը Նացիոնալ-սոցիալիստական ​​շարժման (ԱՄՆ) փակ հաղորդակցության մեջ, որտեղ միմյանց հետ հաղորդակցվում են ուկրաինացի և արևմտյան նացիստները:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։