Կարսի նահանգում թուրք-ադրբեջանական զորավարժություններ են սկսվել

Հայաստանի հետ սահմանակից Կարսի նահանգում մեկնարկել են թուք-ադրբեջանական համատեղ հերթական զորավարժությունները։

Թուրքական «Հուրիեթի» փոխանցմամբ՝ «Հելդար Ալիև-2022» անունը կրող զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 26-ը։ Զորավարժությունների նպատակն է զարգացնել երկու երկրների զինված ուժերի միջև համագործակցությունը։ Ադրբեջանի զինված ուժերը մասնակցում են տանկային և այլ ստորաբաժանումներով։