Մեզ այսօր միայն ու միայն հաղթանակներ են պետք․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
Յոթ օր շարունակ, Երևանը կլինի բռնցքամարտի միջազգային մայրաքաղաք. Հայաստանը պատիվ ունի մայիսի 21-31-ը հյուրընկալել Բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց մեծահասակների առաջնությունը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
«Մենամարտերը կտևեն յոթ օր:
Հաջողություն եմ մաղթում բոլոր մարզիկներին:
Բազկի ամրություն Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամներին:
Ամենակարևորը մեր հաղթանակներն են, որ դրոշը բարձրանա, հիմնը հնչի ու ամբողջ աշխարհը տեսնի հայ ազգի հաղթանակները, մեզ այսօր միայն ու միայն հաղթանակներ են պետք», – նշել է Ծառուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում