Էս ո՞ւր հասանք․ Նիկոլը համաձայնվեց քննարկել Ադրբեջանի կազմում «Ղարաբաղի շրջանի էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության» հարցը

Էս ո՞ւր հասանք։

Սերժի ժամանակ Ալիևն էր խոսում Արցախի անկախության ճանաչումից, իսկ հիմա նույնիսկ Արցախ կամ Լեռնային Ղարաբաղ եզրույթ չի օգտագործվում ԵՄ-ի կողմից։

Նիկոլն Արցախի անկախության ու ինքնորոշման իրավունքի իրացման գաղափարից Բրյուսելում հրաժարվեց ու փոխարենը համաձայնվեց քննարկել Ադրբեջանի կազմում «Ղարաբաղի շրջանի էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության» հարցը։

Սա վերջն է հասկանու՞մ եք։

Սա Հայոց Երրորդ Հանրապետության հիմքերի ոչնչացումն է։

Սա Ղարաբաղյան շարժման նպատակի ոչնչացումն է։

Նիկոլին իշխանության հանդուրժելն այլևս հավասարազոր է պետականակործանման։

Ո՞ւր եք հայ սուտ «հայրենասերներ,«երրորդ ուղու» ջատագովներ ու «անկախ» փորձագետներ։

Դեռ ոչ նախկին եք ասո՞ւմ։

Շարունակեք նույն ոգով ու շուտով վերջնականապես կհայտնվեք «երջանիկ Թուրքական աշխարհում»։

Համաձայնվել է ձեր Նիկոլն Ալիևի պայմաններին։

Արցախի ինքնորոշման իրավունքի մասին՝ 0 բառ։

Ձեր երեխաներին ու թոռներին ի՞նչ եք ասելու։

Ասելո՞ւ եք՝ Նիկոլը հպարտ-հպարտ եկավ սաղ տվեց, մենք էլ «30 արծաթով» ծափահարու՞մ էինք։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից