Մայիսի 27-ին Արցախի դպրոցներում կհնչի «Վերջին զանգը»

Մայիսի 27-ին Արցախի դպրոցներում կհնչի «Վերջին զանգը»։

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը «Վերջին զանգի» կապակցությամբ շնորհավորում է բոլոր շրջանավարտներին և մաղթում պայծառ ու երջանիկ ապագա, հաջողություններ՝ հետագա ուսման մեջ:

Դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով, Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին, հատկապես դպրոցամերձ փողոցներում ցուցաբերել առավել զգոնություն, երթևեկել զգույշ և թույլ չտալ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ:

Շրջանավարտների ծնողներին խնդրում են ցուցաբերել ողջախոհություն, չտրամադրել երեխաներին անձնական օգտագործման ավտոմեքենաները՝ անցանկալի պատահարներից խուսափելու համար:

Արցախի ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է, որ ճանապարհային ոստիկանությունը կլինի անզիջում և օրինախախտների նկատմամաբ կկիրառվի ներգործության խիստ միջոցներ: