Հայաստանն առաջին անգամ նշանակվել է ԱՀԿ գլխավոր կոմիտեի անդամ

Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովի շրջանակներում Հայաստանն առաջին անգամ նշանակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր կոմիտեի անդամ:

Տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Ժնև մեկնած Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Տեղեկացնենք, որ ԱՀԿ գլխավոր կոմիտեն ունի 25 անդամ։ Կոմիտեն մի շարք գործառույթներ, ներառյալ՝ Առողջապահության ասամբլեային առաջարկում է օրակարգի հարցերը, անհրաժեշտության դեպքում հանձնաժողովներին հատկացված օրակարգի հետագա հարցերը մի հանձնաժողովից փոխանցում է մյուսին, զեկուցում է օրակարգում լրացումների մասին, համակարգում է հիմնական և բոլոր հանձնաժողովների աշխատանքը և այլն։