Նիկոլ Փաշինյանին Բրյուսելում դիմավորել են «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Բրյուսելում մի խումբ հայեր դիմավորել են «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել:

Բրյուսելում այսօր նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։