Արի՜ ամենահայկականը դարձած Ֆրանսիայի հրապարակ․ այսօրվա միջոցառումների ծրագիրը

Սիրելի լաոնե՜ր, այսօր Ֆրանսիայի հրապարակում լինելու է հետևյալ մշակութային ծրագիրը.

ժամը 14.00-ից սկսած դեպի Մատենադարան նայող հատվածը տրամադրվելու է ձեր փոքրիկների համար, ովքեր կարող են զբաղվել կավճանկարչությամբ: Ով ցանկանում է` կարող է նկարել թղթի վրա մատիտներով կամ յուղամատիտներով:

(Լավագույն նկարներն ամրացնելու ենք վրանների վրա):

Դրա հետ զուգահեռ նույն հատվածում տեղադրված է լինելու սեղան, որի վրա աղջիկները կարող են պատրաստել կրծքազարդեր եռագույն դրոշի ժապավեններից:

Եվ այս ամենն ուղեկցվելու է կենդանի երաժշտությամբ: Մեզ համար նվագելու են կիթառիսթներ` Տիգրանն ու Վարդանը:

Ժամը 16.00-ին` Արցախյան բարիքների ժամ է սկսվում: Լինելու է հյուրասիրություն:

Ժամը 18.00-ին` ձեզ համար նվագելու է հատուկ հրավիրված DJ:

Արի՜ ամենահայկականը դարձած Ֆրանսիայի հրապարակ:

 

Աննա Հովների ֆեյսբուքյան էջից