Տարիների արյուն-քրտինքով պահածը, ստերով և 1 ստորագրությամբ հանձնեցիք թիկունքից․ ակտիվիստ

Տեսե՜ք, թե 44-օրյա պատերազմի ընթացքում որքանով է սահմանին կանգնած զինվորը, առանց պատշաճ հակաօդային պաշտպանության ու հրետանու մնալով հանդերձ պահել Արցախը, որքանով է պարտվել և թե որքանն է Նիկոլը դրանից թողել նոյեմբորի 9-ի կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելով։

Այսքանից հետո միայն սրբապիղծ վիժվածքը կարող է ասել, թե «Արցախը պետք է պաշտպանել սահմանին»։

Տարիների արյուն-քրտինքով պահածը, ստերով և 1 ստորագրությամբ հանձնեցիք թիկունքից։

Նիկոլականներ, դուք վիժվածք եք։ Դուք սահմանին կանգնած զինվորին ձեր «հաղթելու ենք» ստով թողեցիք միայնակ։

Դուք ինձ ու իմ ընկերներին թողեցիք Հադրութի առաջ, առանց հաց ու ջրի, հանձնելով Հադրութը և խաբելով մյուսներին էլ, թե «Հադրութը մերն ա, ամեն ինչ լավ ա»։ Դուք մեզ ու հարյուրավոր ու հազարավոր անմեղ տղերքի մատնեցիք անտերության, սովի, զոհեցիք ու կոտորեցիք։

Բայց մենք՝ ողջ մնացածներով, դեռ ձեր քթներից բերելու ենք։ Չե՜ք մարսելու։ Էլ զոհ չե՜ք մատուցելու մեզ․․․

 

Համազգային շարժման ակտիվիստ Հայկ Կիսեբլյանի ֆեյսբուքյան էջից