Այս իրավիճակի պատասխանատվությունն ինչ–որ չափով կրում եք նաև դուք. Սաղաթելյանը` Վիկտորինին

Հայաստանում ատելության մթնոլորտ ստեղծողը կոնկրետ հասցեատեր ունի` անունը Նիկոլ Վովայի Փաշինյան։ Երբ վարչապետի աթոռին հայտնված անձը Աժ–ում ասում էր «թաթիկներդ կկտրեմ», «կծեփեմ ասֆալտին», ընտրարշավի ժամանակ էլ մուրճը ձեռքին վազում էր համայնքի ղեկավարների հետևից ու ասում էր, որ ընդդիմադիրներին «կբռնի ու կշինի», տիկին Վիկտորի՛ն, ձեզանից ոչ մեկը ձայն չէր հանում։ Այսօրվա այս իրավիճակի պատասխանատվությունն ինչ–որ չափով կրում եք նաև դո՛ւք: Այս մասին այսօր «Դիմադրություն» շարժման հանրահավաքին ասաց Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՀՀ–ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորնի` Հայաստանում ատելության խոսքի վերաբերյալ հայտարարությանը։

Նշենք, որ  դեսպանն ասել է, որ իրեն Հայաստանում անհանգստացնում է ատելության խոսքը։ Նա շեշտել է, որ ցնցված է այն խոսքերի պատճառով, որոնք օգտագործվում են Հայաստանում` նույնիսկ պետական հաստատություններում ու Ազգային ժողովում։

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ Սաղաթելյանը նշեց, որ ինքը նույնպես ցնցված է Հայաստանում գոյություն ունեցող ատելության մթնոլորտից։

Սաղաթելյանը շեշտեց` Հայաստանում ատելության խոսքը պետք է վերանա, որպեսզի լինի համերաշխություն, սակայն, ըստ ԱԺ փոխխոսնակի, այդ ամենը պետք է լինի «առանց Նիկոլ Հայաստանում»։