Ադրբեջանական համայնքի նախկին ղեկավարին Ռուսաստանից արտաքսել են

Մոսկվայի մարզի ադրբեջանական համայնքի նախկին ղեկավար Ղալիբ Աղաևին արտաքսել են Ռուսաստանի Դաշնությունից, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Ղալիբ Աղաևը Ռուսաստանից արտաքսվել է մայիսի 19-ին:

Ղալիբ Աղաևի հետ Ռուսաստանից արտաքսվել է նաև սփյուռքի ակտիվիստ, «Патриот ТВ» Youtube-ալիքի ադմինիստրատոր Ջեյհուն Ալիևը, որը ժամանակին եղել է ոմն գործարար Ֆիզուլի Մամեդովի օգնականը։ Իրավապահների ուղեկցությամբ նրանց տեղափոխել են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան և արտաքսել Ադրբեջան։

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ Ղալիբ Աղաևին արտաքսելու որոշումը կայացվել է անցած տարեվերջին՝ Մոսկվայի մարզի Խիմկիի քաղաքային դատարանի կողմից։