Արթուր Վանեցյանի օգնականի նկատմամբ ընտրվել է չհեռանալու մասին խափանման միջոց

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը հայտնել է, Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի նկատմամբ ընտրեցին չհեռանալու մասին խափանման միջոց:

«Այնքան անհեթեթ գործ է կարվել, որ նույնիսկ կեղծիքով չկարողացան ձերբակալել:

Շնորհակալություն փաստաբան Երվանդ Վարոսյանին»,-թելեգրամյան իր ալիքում գրել  է Բաբայանը։

Հիշեցնենք, որ այսօր  խուզարկություն է իրականացվել Արամ Գրիգորյանի բնակարանում: Թեև բնակարանում որևէ բան չէր հայտնաբերվել, բայց Ա. Գրիգորյանը բերման էր ենթարկվել։

Փաստաբան Երվանդ Վարոսյանը լրագրողներին ասել էր, որ խնդիրը վերաբերում է մի տեսագրության, որ Արամը ձմռանը մուրացկաններին փող է բաժանում։

«Արամ Գրիգորյանը բերման է ենթարկվել հայտնի կասկածանքով՝ հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռելը»,-ոստիկանության մոտ լրագրողների հետ զրույցում ասել էր նա։