Արամ Գրիգորյանին բերման են ենթարկում՝ հարցաքննություն իրականացնելու նպատակով. Սոս Հակոբյան
«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը գրել է․
Լրատվամիջոցներին և քաղաքացիներին տեղեկացնում եմ, որ Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում իրականացվող խուզարկությունը քիչ առաջ ավարտվեց:
Ինչպես և կանխատեսում էի, հայտնաբերվեց չպայթաց Իսկանդեր օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրի մարտագլխիկի 90%-ը:
Իսկ, եթե ավելի լուրջ. ոչինչ չհայտնաբերվեց, բայց Արամ Գրիգորյանին բերման են ենթարկում Երևան քաղաքի քննչական վարչություն՝ հարցաքննություն իրականացնելու նպատակով: