ՌԴ ԱՆ-ը Խոդորկովսկուն և Կասպարովին ներառել է օտարերկրյա գործակալների գրանցամատյանում

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը ՅՈՒԿՕՍ-ի նախկին համասեփականատեր և ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն և շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովին ներառել է «օտարերկրյա գործակալի գործառույթ իրականացնող անձանց» գրանցամատյանում։ 

Փաստաթղթում Ուկրաինան նշվում է որպես Խոդորկովսկու ֆինանսավորման օտարերկրյա աղբյուրներ, իսկ Կասպարովինը՝ Ուկրաինան և Մարդու իրավունքների ամերիկյան հիմնադրամը:

Ապրիլի սկզբին Ռուսաստանում ստեղծվել է «օտարերկրյա գործակալի գործառույթ իրականացնող անձանց» ռեգիստր։