«Ազովստալն» ու Մարիուպոլն ամբողջությամբ ազատագրվել են. Շոյգու

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է ուկրաինացի զինյալներից «Ազովստալի» և Մարիուպոլի ամբողջական ազատագրման մասին։ Գործարանի ստորգետնյա օբյեկտներն անցել են Ռուսաստանի զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ։

Հանձնվել է նաև «Ազովի» «հրամանատարը»։ Նրան դուրս են հանել հատուկ զրահապատ ավտոմեքենայով՝ տեղի բնակիչների հաշվեհարդարի սպառնալիքի պատճառով։

Նշենք՝ մայիսի 16-ին զենքը վայր էին դրել ու հանձնվել էին 2439 «Ազովի» նեոնացիստներ և ուկրաինական ԶՈւ զինծառայողներ, որոնք շրջափակված էին գործարանի տարածքում։

Ապրիլի 16-ին ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել էր, որ Մարիուպոլի ամբողջ տարածքը մաքրվել է ուկրաինական բանակից, օտարերկրյա վարձկաններից և «Ազով» գնդի նեոնացիստներից (որի գրոհայինների դեմ Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել):

Ուկրաինական խմբավորման մի մասն արգելափակվել էր «Ազովստալ» մետալուրգիական կոմբինատում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 26-ին հայտարարել էր, որ գործարանը լիովին մեկուսացված է։