Ռուսաստանը պատրաստվում է կենսաանվտանգության համաձայնագիր կնքել Ադրբեջանի հետ

Ռուսաստանը կկարողանա կանխել երրորդ երկրների տարածքում կենսաբանական զենքի մշակման ամերիկյան ծրագրերի զարգացումը։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի փոխխոսնակ, Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների աշխատանքը հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Կոնստանտին Կոսաչովը, հայտնում է minval.az-ը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հարեւանները «ավելի ու ավելի են սկսում տեղեկանալ կենսափորձարկումների ոլորտում առկա սպառնալիքների մասին»։

Կոսաչովի խոսքով՝ Ռուսաստանն արդեն չորս հուշագիր ունի կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ՝ Հայաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ։
«Մեր ևս չորս հարևան պետությունների հետ, դրանք են՝ Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ադրբեջանը, նման փաստաթղթերի մշակումն ընթացքի մեջ է և գտնվում է պատրաստության շատ բարձր փուլում»,- ասել է նա։