Ոստիկանները առևանգեցին Հրապարակում կարմիր անձրևանոցով զբոսնող հինգ քաղաքացու (տեսանյութ)

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը տեսանյութ է հրապարակել՝ հետևյալ մեկնաբանությամբ․

«Կարմիր անձրևանոցներով զբոանում էինք Հանրապետության հրապարակում և ցանկանում անցնել զեբրայով, որով թույլատրվում էր այլ քաղաքացիների տեղաշարժը:

Ոստիկանությունը փորձեց արգելել մեզ դա անել: Արդյունքում 5 մարդ առևանգվեց ոստիկանների կողմից հրապարակում կարմիր անձրևանոցով զբոսնելու և փողոցը թույլատրված վայրով անցնելու համար»։