Ֆրանսիացին վերադառնալով Ուկրաինայից՝ դիմել է Մակրոնին «Ազովի» գրոհայինների պատճառով

Ֆրանսիայի կառավարությունը՝ նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորությամբ, պետք է բացատրի, թե ինչու է Փարիզը զենք մատակարարում «Ազովի» գնդի նեոնացիստներին, Sud Radio-ին ասել է նախկին զինվորական Ադրիեն Բոկեն, որն ավելի վաղ մարդասիրական առաքելությամբ այցելել էր Ուկրաինա։

«Ես դիմում եմ Ֆրանսիայի կառավարությանը՝ շատ պարզ հարցով․ ինչպե՞ս կարող եք բացատրել և հիմնավորել այն փաստը, որ ուկրաինական ռազմական կազմավորումը, որի մարտիկները կրում են ՍՍ-ի և Երրորդ Ռեյխի տարբերանշանները, զինված են Ֆրանսիայի և Եվրոպայի կողմից Ուկրաինային մատակարարվող զենքով»,- ասել է Բոկեն:

Նախկին զինվորականը կարծիք է հայտնել, որ օգտագործելով արևմտյան զենքերը, որոնք ստացել են Ուկրաինայի զինված ուժերը, «Ազովի» նեոնացիստները օրինականացնում են իրենց դիրքերը ուկրաինական պաշտոնական կառույցներում։ Նա նաև ենթադրել է, որ Ֆրանսիայի ղեկավարն անձամբ է տեղյակ ներկա իրավիճակի անորոշությանը։

«Ինչո՞ւ Մակրոնը չի գնում Ուկրաինա: Իմ կարծիքով, Մակրոնը սկսում է հասկանալ, որ ֆրանսիական զենքն ու ֆրանսիական զինամթերքը ընկնում են նեոնացիստների ձեռքը»,- ասել է Բոկեն:

Կամավորականը նաև հավելել է, որ երկրի զինվորականների երկու երրորդը վրդովված է «Ազովի» նեոնացիստներին արևմտյան զենքի մատակարարումից:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։