ՀԿ-ները ներթափանցում են քաղաքական ոլորտ, ներքին կամ արտաքին, նրանց գրանցումը պետք է անհապաղ լուծվի

Այսպես կոչված «Հայաստանի քաղաքացիական հասարակություն» ասված երևույթը պետք է կարգավորվի։

ՀԿ-ները պետք է զբաղվեն հասարակական գործունեությամբ, այդ թվում նաև մարդու իրավունքների պաշտպանության հարցերով։

Սակայն, երբ այդ կազմակերպությունները ներթափանցում են քաղաքական ոլորտ, ներքին, կամ արտաքին, նրանց գրանցումը պետք է անհապաղ լուծվի։

Նախկին իշխանությունները շատ սխալ քաղաքականություն էին վարում, հակադրվում էին այդ կազմակերպությունների հասարակական գործունեությանը, ու բարձիթողի թողնում նրանց քաղաքական գործունեությունը, ինչը պետք է ճիշտ հակառակը լիներ։ Հիմա վիճակն ավելի է սրվել, հասկանալի պատճառներով ու արդեն սպառնում է ազգային անվտանգությանը։

Հ.Գ. Ինքս շատ լավ եմ տիրապետում այդ ոլորտին, ինչի պատճառով ինձ իրավունք եմ վերապահում կարծիք հայտնել։

Նույնը վերաբերվում է կուսակցություններին։ 2017-ին, երբ քննարկվում էր կուսակցությունների մասին նոր օրենքը, ես և Մանվել Սարգսյանն էինք պահանջում, որ օրենքով կարգավորվեն այն կարմիր գծերը, նաև գաղափարախոսությունների առումով, որոնք նրանք չեն կարող հատել։ Ապարդյուն։ Արդյունքը տեսնում ենք։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից