Երեկ փորձել են հարցաքննել Գարիկ Գալեյանին, սակայն ի վիճակի չի եղել ցուցմունք տալու. պաշտպան

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Գարիկ Գալեյանը շարունակում է մնալ հիվանդանոցում։ Երեկ գիշերը փորձել են հարցաքննել, սակայն ի վիճակի չի եղել ցուցմունք տալ»,-ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ նահատակված հերոսի հոր առողջական վիճակը կտրուկ վատացավ նրան ձերբակալելուց հետո։ Ծանր վիճակում Գարիկ Գալեյանը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ։

Մեղադրանք է առաջադրվել նաև Գարիկ Գալեյանի եղբորը՝ Արթուր Գալեյանին։ Վերջինին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, որը քիչ անց կքննի դատարանը։