Չինաստանի իշխանությունները նախազգուշացրել են ԱՄՆ-ին չմիջամտել երկրի ներքին գործերին

Չինաստանը խիստ միջոցներ կձեռնարկի իր ինքնիշխանությունն ու ազգային շահերը պաշտպանելու համար, եթե ԱՄՆ-ը միջամտի երկրի ներքին գործերին, ասել է Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության Կենտրոնական կոմիտեի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Յան Ցզեչին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։  Այս մասին հայտնում է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յան Ցզեչիի խոսքով՝ որոշակի ժամանակահատվածում Վաշինգտոնը մի քանի «ոչ ճիշտ գործողություններ և հայտարարություններ» է արել՝ միջամտելով Չինաստանի ներքին գործերին և վնասելով Պեկինի շահերին։

«Չինաստանը վճռական քայլեր կձեռնարկի իր ինքնիշխանության և անվտանգության շահերը պաշտպանելու համար, և մենք իրականություն կդարձնենք մեր խոսքերը», – ասել է քաղաքական գործիչը։

Նա նշել է, որ Թայվանի հարցը Չինաստան-ԱՄՆ հարաբերություններում ամենակարևոր, զգայուն ու առանցքային դեր է խաղում։ Յան Ցզեչին ընդգծել է, որ եթե ԱՄՆ-ը պնդի խաղալ «Թայվանի խաղաքարտերով» և շարունակել գնալ «սխալ ճանապարհով», սա անխուսափելիորեն կհանգեցնի «վտանգավոր իրավիճակի»։

«Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին հստակ հասկանալ իրավիճակը, խստորեն հետևել իր պարտավորություններին և պահպանել «Մեկ Չինաստան» սկզբունքին և համատեղ չին-ամերիկյան երեք կոմյունիկեներին», – եզրափակել է նա: