Ամերիկյան ավանդույթ. Բուշ կրտսերը հայտարարել է ՌԴ-ի՝ «Իրաք չհիմնավորված և դաժան ներխուժման մասին»

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը Տեխասում ելույթի ժամանակ, խոսելով Ուկրաինայում ռազմական գործողության մասին, շփոթվել է և հայտարարել է Իրաք չհիմնավորված և դաժան ներխուժման մասին։ Այս մասին հայտնում է The Dallas Morning News-ը։

«Որպես հետևանք (Ռուսաստանում տիրող իրավիճակի)՝ զսպումների և հավասարակշռության բացակայության… և մեկ անձի որոշումը՝ ամբողջովին չարդարացված և դաժան ներխուժում իրականացնել Իրաք, այսինքն՝ Ուկրաինա», – ասել է նա:

Բուշ կրտսերը այնուհետև ավելացրել է. «Իրաքում նույնպես», ինչը ծաղրի առարկա է դարձել հանրության կողմից: Միացյալ Նահանգների նախկին ղեկավարը փորձել է արդարանալ՝ վկայակոչելով այն փաստը, որ նա արդեն 75 տարեկան է։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենն իր ելույթի ժամանակ հերթական անգամ լեզվի սայթաքում էր արել: Այս անգամ ամերիկացի առաջնորդը գագաթնաժողովում ելույթի ժամանակ նախագահ է անվանել փոխնախագահ Կամալա Հարիսին։