Ազգային ժողովը հավանություն է տվել գործող օրենքներում մի շարք փոփոխություններին

Ազգային ժողովի մայիսի 19-ին արտահերթ նստաշրջանում պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների։

Դրանց թվում են՝

«Ապօրինի ծագման գույքի բռնագրավման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,

«Պատժիչ, ուղղիչ ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը,

«Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,

«Քրեակատարողական օրենսգրքի մասին» մասին օրենքի նախագիծը,

«Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։