ՄԱԿ-ը կոչ է արել ապահովել ՌԴ-ից ապրանքների և պարարտանյութերի մուտքը համաշխարհային շուկաներ

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել ռուսական սննդամթերքի և պարարտանյութերի համար ապահովել համաշխարհային շուկաներ ամբողջական և անարգել մուտք, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա խնդրել է Մոսկվային չխոչընդոտել Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներից հացահատիկի բեռների ելքին, իսկ դրա դիմաց խոստացել է աջակցել մեղմել Ռուսաստանի և Բելառուսի պարարտանյութերի դեմ պատժամիջոցները։ Նշվել է նաև, որ Թուրքիան պատրաստակամություն է հայտնել մասնակցել պայմանավորվածություններին, այդ թվում ՝ ստանձնել ծովային ականների որոնմանն ու չեզոքացմանը։

«Եկեք պարզություն մտցնենք. պարենային ճգնաժամի արդյունավետ լուծումն անհնար է առանց Ուկրաինայի սննդամթերքի արտադրության, ինչպես նաև Ռուսաստանի և Բելառուսի կողմից արտադրված սննդամթերքի և պարարտանյութերի»,- ասել է Գուտերեշը։

Ինքը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, հաստատել է Մոսկվայի, Կիևի և այլ մայրաքաղաքների հետ այս հարցի շուրջ բանակցությունների մասին լուրերը։

«Դեռ ճանապարհ կա անցնելու։ Անվտանգության, տնտեսության և ֆինանսների ոլորտներում հետևանքների դեմ պայքարի բարդ հարցերը պահանջում են բարի կամք բոլոր կողմերից ։ Ես մանրամասների մեջ չեմ մտնի, որովհետև հրապարակային հայտարարությունները կարող են խաթարել հաջողության հնարավորությունները»,- ասել է նա։

Գուտերեշը նաև Ռուսաստանին կոչ է արել թույլատրել ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի անվտանգ և հուսալի արտահանումը: Նրա խոսքով, կարելի է նաև «ուսումնասիրել այլընտրանքային տրանսպորտային ուղիները»։