Երևանում ինքնասպան է եղել ԱԱԾ կապիտանը

Երևանում, այսօր՝ մայիսի 19-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել. ժամը 04։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մինսկի փողոցի շենքերից մեկի բակում տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 32-ամյա Մամիկոն Օ․-ն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն է գործել՝ նշված շենքի 6-րդ հարկի պատուհանից ցած նետվելու միջոցով։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Կայքի տեղեկություններով՝ մահացած Մամիկոն Օ․-ն ծառայում էր ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում, կոչումով կապիտան էր։