Չեմ կարողանում տեսակցել իմ պաշտպանյալ Իգոր Խաչատուրովին․ փաստաբան

Պաշտպանի աշխատակազմի գործուն աջակցությամբ վարույթն իրականացնող մարմնի ստեղծած խոչընէդոտները վերացվեցին

Ժամը 21:15ից գտնվում եմ Երևան քաղաքի ձերբակալվածներին պահելու վայրի դիմաց, սակայն վարույթն իրականացնող մարմնի ստեղծած տեխնիկական խոչընդոտների պատճառով չեմ կարողանում տեսակցել իմ պաշտպանյալ Իգոր Խաչատուրովին։

Պատճառը` վարույթն իրականացնող մարմինը հրաժարվում է իմ պաշտպան լինելու իրավավիճակի մասին հայտնել ՁՊՎ։

Վարույթն իրականացնող մարմնի հիշյալ անգործության պատճառով Իգոր Խաչատուրովը չի կարողանում ստանալ իրավաբանական օգնություն, դատական նիստին առաջ չի կարողանում պատրաստել իր պաշտպանությունը, ինչի արդյունքում խախտվում է նաև ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված նրա իրավունքները։

Խնդրի մասին տեղեկացված է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։

Հ. Գ. Համապատասխան պաշտոնատար անձանց խորհուրդ կտամ դադարեցնել այս քինախնդրությունը ու վերադառնալ բնականոն աշխատանքային դաշտ

 

Փաստաբան Միհրան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից