«Կինժալ»-ի հրթիռները, վակուումային ռումբերը Զելենսկուն, մյուսներին կարող են նույնսկ բունկերում ոչնչացնել, միայն թե քաղաքական կամք և որոշում լինի

Ուկրաինան դուրս է եկել բանակցություններից, ուրեմն եկել է դրա պահը

 

Երեկ ՌԴ փոխարտգործնախարարի կողմից պաշտոնապես հայտարարվեց Ռուսաստանի հետ բանակցություններից Ուկրաինայի դուրս գալու մասին, իսկ այսօր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատեց բանակցությունները շարունակելու Կիևի ցանկության լիակատար բացակայությունը: Այսպիսով իրականացավ բանակցությունների ձախողման վերաբերյալ ավելի վաղ հրապարակված մեր կանխատեսումը:

Փաստորեն առաջինը տեղի տվեցին Ուկրաինայի ղեկավարության նյարդերը, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը հաղթանակ տարավ նաև դիվանագիտական պատերազմում: Չէ՞ որ հակամարտության խաղաղ հանգուցալուծումից ոչ թե Ռուսաստանը, այլ Ուկրաինան է հրաժարվել, հետևաբար առաջինը հենց Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ապա նաև ՌԴ դեմ պատերազմին անուղղակիորեն մասնակցող ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի անդամ պետությունները թող պատրաստ լինեն պատերազմից չհրաժարվելու և այն Ռուսաստանի առաջադրած պայմաններով չդադարեցնելու ողջ հետևանքներին:

Վստահ ենք, որ Ռուսաստանի առավել վճռական գործողությունների դեպքում նրանք բոլորն իրենց համատեղ եփած ապուրը համատեղ ճաշակելիս չափազանց մեծ դառնություն են զգալու, ինչն առնվազն Ուկրաինայի ռազմաքաղական ղեկավարության համար կլինի ճակատագրական:

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն երեկ հայտարարել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները դադարեցվել են։

«Ոչ, բանակցությունները չեն շարունակվում,- «Коммерсантъ»-ի տեղեկացմամբ, ասել է նա լրագրողներին:- Ուկրաինան գործնականում դուրս է եկել բանակցային գործընթացից»:

Ճշտող հարցին Ռուդենկոն պատասխանել է, որ բանակցություններ «որևէ ձևով» չեն տարվում:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն առաջին անգամ Ուկրաինայի հետ բանակցություններում խնդիրների մասին հայտարարել է ապրիլի կեսերին։ Ապա նա ասել է, որ Կրեմլը դժգոհ է բանակցություններում ուկրաինական կողմի դիրքորոշման հաճախակի փոփոխությունների պատճառով: Մայիսի 4-ին Պեսկովն ասել է, որ բանակցություններում «դժվար թե հնարավոր լինի նշել ինչ- որ դինամիկա, ավելի շուտ՝ հակառակը»։

Ինչպես մայիսի 13-ին հայտնել է Կրեմլը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ բանակցությունները «ըստ էության, արգելափակել է Կիևը»: Կրեմլի մամուլի ծառայության տեղեկացմամբ, մայիսի 14-ին Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ զրույցում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ բանակցային գործընթացը «գործնականում» դադարեցվել է «Կիևի կողմից, որը շահագրգռված չէ լուրջ և կառուցողական երկխոսությամբ»։

«Բանակցություններն իսկապես առաջ չեն գնում, և մենք իսկապես հաստատում ենք այդ գործընթացը շարունակելու ուկրաինացի բանակցողների ցանկության իսպառ բացակայությունը»,- այսօր լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը։

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան «Bloomberg TV»-ին մայիսի 16-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան մտադիր չէ զիջումների գնալ Ռուսաստանին, այդ թվում՝ Դոնբասի ու Ղրիմի հարցում, որպեսզի հասնի կրակի դադարեցման: Կուլեբան ավելի վաղ ասել էր, որ «Ռուսաստանը պատրաստ չէ իրական և բովանդակալից բանակցություններ վարել»։

«Իրական և բովանդակալից բանակցություններ» ասելով, Կուլեբան, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ուկրաինայի ողջ ռազմաքաղաքական ղեկավարությունն ու նրանց արևմտյան հովանավորները նկատի ունեն Ռուսաստանի համաձայնելն Ուկրաինայում իր հատուկ ռազմական գործողությունը դադարեցնելուն, զորքերն Ուկրաինայից և Դոնբասի հանրապետություններից դուրս հանելուն, Ուկրաինայի կողմից շարունակելու ի հանրապետությունները բռնակցելուն, ինչպես նաև Ղրիմն Ուկրաինային հանձնելուն…

Իրենց այս պահանջներից թեկուզ միայն մեկի կատարումը նրանք, իհարկե, երբեք չեն տեսնի, պարզապես քանի դեռ Ուկրաինայի ռազմաքաղակական ղեկավարությունը ֆիզիկապես չի ոչնչացվել, շարունակելու է կռվել մինչև ուկրաինական վերջին զինվորը:

Ուկրաինայում արյունահեղությանը, երկուստեք մեծաթիվ զոհերի հետագա աճին, ահռելի ավերածություններին հնարավորինս շուտ վերջ տալու նպատակով, ՌԴ զինված ուժերը պետք է հարվածներ հասցնեն Կիևում և, ընդհանրապես, ողջ Ուկրաինայում որոշումների կայացման կենտրոններին, ոչնչացնեն Զելենսկուն, գլխավոր շտաբի պետին ու գլխավոր շտաբը, պաշտպանության նախարարին ու նախարարությունը, Կուլեբային և արտգործնախարարությունը, կառավարությունն ու խորհրդարանը:

Ռուսաստանն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն է իրականացնում, մինչդեռ Ուկրաինան ուղղակիորեն, իսկ անուղղակիորեն նաև ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն ու ՆԱՏՕ-ի անդամ պետությունները նրա դեմ միանգամայն իրական պատերազմ են վարում հնարավոր բոլոր միջոցներով ու մեթոդներով, հետևաբար պատերազմում պետք է վարվել ինչպես պատերազմում: Առավել ևս, որ ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությունը դեռ բավական վաղուց սպառնացել էր հարվածներ հասցնել Կիևում որոշումների կայացման կենտրոններին, եթե Ուկրաինան շարունակի հարվածները Ռուսաստանի տարածքին կամ շարունակի երկրում ահաբեկչություններ իրականացնել:

Չնայած դրան, Ուկրաինան արհամարհեց ՌԴ զգուշացումը ու դրանից հետո էլ բազմաթիվ հարվածներ հասցրեց ու շարունակում է հասցնել ՌԴ սահմանամերձ բնակավայրերին, զուգահեռաբար շարունակելով ահաբեկչությունները և ահաբեկչության փորձերը:

Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարության ողջ մնալը մինչև այսօր անհրաժեշտ էր միայն մեկ բանի համար` որպես երկրի լեգիտիմ իշխանություն, ՌԴ հետ խնդրի խաղաղ հանգուցալուծման համար բանակցություններ վարելու: Այժմ երբ բանակցությունները պաշտոնապես դադարեցված են, ավելի ճիշտ, ձախողված, պետք է համարել, որ Զելենսկին, Կուլեբան ու մյուսներն արդեն կայացրել են իրենց մահավճիռը: Ռուսական հիպերձայնային «Կինժալ» ավիացիոն հրթիռային համալիրների 9-C-7760 հրթիռները կամ վակուումային ռումբերը կարող են նրանց նույնսկ բունկերում ոչնչացնել, միայն թե քաղաքական կամք և որոշում լինի:

 

Արթուր Հովհաննիսյան