Արմեն Գրիգորյանը կալանավորվել է

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորել են։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Դատարանը որոշեց 2 ամիս կալանք»,– գրել է Մելիքյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գրիգորյանը ձերբակալվել է մայիսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար, այն է` հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով` ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները։

Ըստ ԱԱԾ–ի հաղորդագրության` Արմեն Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Հայելի» ակումբում և այլ ԶԼՄ–ներում նրա տված հարցազրույցների հիման վրա, որոնցում Գրիգորյանը հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը և մտացածին գաղափարներով կասկածի տակ դրել նրանց էթնիկ ծագումնաբանությունը:

Քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածով նախատեսված է 3-6 տարվա ազատազրկում։