ԱՄՆ դեսպանը, մի կողմ թողնելով դիվանագիտական սեթևեթանքը, այսօր վերջնականապես հաստատել է, որ կապիտուլյացիոն իշխանությունների թիվ մեկ աջակիցն է

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, մի կողմ թողնելով դիվանագիտական սեթևեթանքը, այսօր վերջնականապես հաստատել է իմ և գործընկերներիս պնդումները, որ կապիտուլյացիոն իշխանությունների թիվ մեկ աջակիցն ու նրանց գործունեության շահառուն ՌԴ-ի դեմ կենաց-մահու պայքար մղող արևմտյան նեոգաղութատիրությունն է։

«Մենք հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին եւ մեկ անգամ եւս վերահաստատեց 2021 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ», – ասել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը:

 

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից