Ուկրաինան դարձել է ԱՄՆ-ից ռազմական օգնության ամենաշատ ստացողն աշխարհում. «Վաշինգտոն փոստ»

Ուկրաինան դարձել է ԱՄՆ-ից ռազմական օգնության ամենամեծ ստացողն աշխարհում՝ այս ցուցանիշով առաջ անցնելով Իսրայելից ու Եգիպտոսից, գրում է «Վաշինգտոն փոստ»-ը։

Հրատարակչության տվյալներով՝ ԱՄՆ-ը 2014- 2021 թթ․ Կիևին ուղարկել է մոտ 2,7 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։ Ընդ որում, Ռուսաստանի հատուկ գործողության սկզբից ի վեր այդ օգնության չափը կազմել է 3,8 մլրդ դոլար։ Պարբերականը նշում է, որ քննարկվող 40,1 միլիարդ դոլար արժողությամբ նոր փաթեթը պարունակում է շուրջ 20 միլիարդ դոլար պաշտպանության համար։

Հրատարակչությունը համեմատում է այս թվերը 2020 ֆինանսական տարվա համար ստացված տվյալների հետ, որն ԱՄՆ-ում սկսվում է հոկտեմբերի 1-ից։ Այս տարի աշխարհում ԱՄՆ ռազմական օգնության ամենամեծ ստացողը Իսրայելն էր, որին ԱՄՆ-ը տրամադրեց 3,3 միլիարդ դոլար, հաջորդը Եգիպտոսն է՝ 1,3 միլիարդ դոլար, երրորդը՝ Հորդանանը՝ 0,51 միլիարդ դոլար:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։