ԱԺ երեք պատգամավորներ միջնորդություն են ներկայացրել Մխիթար Գալեյանի հոր խափանման միջոցը փոխելու վերաբերյալ

ԱԺ պատգամավորներ Արթուր Վանեցյանը, Արմենուհի Կյուրեղյանն ու Տիգրան Աբրահամյանն այցելել են ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչություն։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Վանեցյանը։ 

«Այս պահին միջնորդություն ենք ներկայացնում հերոս Մխիթար Գալեյանի հայրիկի՝ Գարիկ Գալեյանի, խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

Փառք ու պատիվ հերոսներ լույս աշխարհ բերած ծնողներին, հավերժ փառք մեր ընկած եղբայրների հիշատակին:

հ.գ. Գարիկ Գալեյանը ինքնազգացողության վատթարացման պատճառով այս պահին տեղափոխվել է հիվանդանոց»,- գրել է նա: